Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկված երիտասարդի մոտ սառը զենքեր կային (տեսանյութ)

26 Փետրվար, 2021 15:05
Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկված երիտասարդի մոտ սառը զենքեր կային (տեսանյութ)

Փետրվարի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողերը մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք կար:


Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Չկա վիճակագրություն, թե նման հայտնաբերումներով ծանր և առանձնապես ծանր քանի հանցագործություն է կանխել ոստիկանությունը: Հորդորում ենք մեր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, չխախտել օրենքը և հասարակական վայրերում չկրել հրազեն, սառը զենք: Հիշեցնենք, որ նման արարքը հղի է իրավական հետևանքներով:

Լրահոս

Դիտել ավելին