Կարևոր իրադարձություններ

Կրեմլից մանրամասներ են ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

26 Փետրվար, 2021 15:02
Կրեմլից մանրամասներ են ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել ՀՀ-ում իրավիճակի՝ օրենքի շրջանակներում կարգավորմանը։ «ՌԻԱ Նովոստի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են տարբերվում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունները, Պեսկովը պատասխանել է․

«Եթե ուշադիր եք նայել այդ տեքստին, որը հրապարակվել է մեր կողմից, ապա, ամենայն հավանականությամբ,  հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը արտահայտվել է օրենքի շրջանակներում հակամարտության կարգավորման օգտին։ Դա չափազանց կարևոր է։ Մեր կողմից ձևակերպումը բավական ամբողջական ու տեղեկատվական է եղել»։ 


 

Լրահոս

Դիտել ավելին