Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանը մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

26 Փետրվար, 2021 14:37
Ջերմաստիճանը մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-15 աստիճանով, մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին