Կարևոր իրադարձություններ

Երբ տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը

26 Փետրվար, 2021 14:01
Երբ տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը

ԼՂ-ի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին՝ Մոսկվայում: Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Բոլոր կողմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՊԵԿ ներկայացուցիչները:  

 

Լրահոս

Դիտել ավելին