Կարևոր իրադարձություններ

Ալիևը անդրադարձել է հայ գերիների և ԼՂ-ի կարգավիճակի մասին

26 Փետրվար, 2021 13:37
Ալիևը անդրադարձել է հայ գերիների և ԼՂ-ի կարգավիճակի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին արտասահմանյան լրագրողների համար հրավիրված ասուլիսում անդրադարձել է  հայ գերիների վերադարձի խնդրին։ Նա ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր գերիներին: 

«Մենք նրանց վերադարձրել ենք բոլոր գերիներին և զոհված զինվորների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվել է ավելի քան 1000 մարմին», - ասել է նա ՝ հավելելով, որ Ադրբեջանում գտնվում են միայն դիվերսանտները:

Ըստ Ալիևի ԼՂ հակամարտությունն ավարտված է՝ Բաքուն լուծել է այդ հարցը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից:

Ադրբեջանի նախագահի նաև ասել է, որ հայկական կողմը Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ չի տվել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին