Կարևոր իրադարձություններ

«Չմասնակցել վարչապետի և 17-ական ընդդիմության հանրահավաքներին»․ հայտարարություն

26 Փետրվար, 2021 13:26
«Չմասնակցել վարչապետի և 17-ական ընդդիմության հանրահավաքներին»․ հայտարարություն

100 տարվա ընդմիջմամբ կրկնվում է ռուս-թուրքական դավադիր ծրագիրը, որի առաջին արարով 2020թ  նոյեմբերի 9-ի եռակողմ անիրավաչափ հայտարարությամբ արդեն հանձնվել է Արցախի մեծագույն մասը: Այժմ երկրում քաոսային, անիշխանական իրադրություն ստեղծելով՝ նախապատրաստվում է հայ-ադրբեջանական ստորացուցիչ պայմանագրի ստորագրում:

Թշնամական այս կործանարար ծրագիրը, որին կամա թե ակամա աջակցում են իշխանությունը, 17-ական ընդդիմությունը և բարձրագույն սպայակազմի մի հատվածը, խափանելու և ճգնաժամը  հաղթահարելու նպատակով պահանջում ենք.

  1. ՀՀ ԱԺ-ին՝ չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը:
  2. ՀՀ վարչապետին՝ վայր դնել լիազորությունները:
  3. ՀՀ նախագահին՝ անհապաղ կազմակերպել խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ և շուտափույթ կազմակերպել անցումային-ժամանակավոր կառավարություն՝ ոչ իշխանական և ոչ 17-ական ընդդիմության ուժերից, որը երեք ամսվա ընթացքում կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
  4. ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի բարձրագույն սպայակազմին՝ սահմանադրական պահանջ խախտած հայտարարության պատճառով՝ անհապաղ ներկայացնել հրաժարական:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաոսի և անիշխանության հանգեցնող մթնոլորտի թեժացումից՝ չմասնակցելով վարչապետի և 17-ական ընդդիմության հանրահավաքներին:

Իրադարձությունների հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը, նախագահը, 17-ական ընդդիմությունը: Ժողովրդի հետ միասին թույլ չենք տա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի կայացումը:

 

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

 

Լրահոս

Դիտել ավելին