Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

26 Փետրվար, 2021 13:15
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, քանի որ ԱԺ նախագահը չի գնացել նիստին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հայտարարեց ,որ ԱԺ նախագահի՝ նիստին չներկայանալը համարում է անհարգալից վերբերմունք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ․ «ԱԺ նախագահը պետք է ապահովեր ԱԺ բնականոն աշխատանքը, չի արել։ ԱԺ նախագահը երկրի թիվ երկու պաշտոնյան է, նա, ըստ էության, քաղաքական իմաստով գոյություն չունի, քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով։ Բոլոր պատգամավորներս, այդ թվում՝ նա, երդում ենք տվել քաղաքացիական ծառայության։ Բայց նա ոչինչ չի անում, որ ինչ-որ լարում մեղմվի և երևի չի կարողանում անել»։ 

Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Հանրապետության նախագահին: Վերջինս չհամաձայնեց վարչապետի այն գնահատականի հետ, որ զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը զինված հեղաշրջման փորձ է, ըստ նրա` վարչապետը հետևողականորեն գլխատում է զինված ուժերը:

 

Լրահոս

Դիտել ավելին