Կարևոր իրադարձություններ

Մեր պատերազմը չի ավարտվել , բայց բանակի կազմաքանդումը վերջնական փուլի եք մղում․ Սոֆյա Հովսեփյան

26 Փետրվար, 2021 11:37
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Մեր պատերազմը չի ավարտվել , բայց բանակի կազմաքանդումը վերջնական փուլի եք մղում․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ամենամեծ սխալը , աշխարհի առաջ զինվորականներին ու զինվորականի վաստակը ոչնչացնելն է, արժեզրկել ու նվաստացնելն է :

Հիմա էլ լուրեր է տարածվում , որ Օնիկ Գասպարյանը գնացել է գործարքի գումարի դիմաց : Ամո՜թ է , մի՛ արեք...
Ի դեպ , բանակի բոլոր գնումներով զբաղվում է ՊՆ-ն ...
Ու՞ր է այն պատասխանատուն , ով չի գնել տարրական անհրաժեշտության զրահաբաճկոնները :
Օնիկ Գասպարյանի պահանջով ներկայացված անհրաժեշտության պարագաներ ու ռազմամթերք անգամ չէին հասցնի գնել , քանի որ կարճ ժամանակահատված է , որ ԳՇ պետ է , հարցրեք նախորդ նշանակվածներին, ինչու՞ նպատակային չի ծախսվել գումարը , ինչու՞ չի գնվել զրահաբաճկոն անգամ , ինչու՞ չի գնվել բավարար քանակի ԱԹՍ և այլն :
Օնիկ Գասպարյանի նշանակումից օրեր անց եղավ հուլիսյան կարճաժամկետ պատերազմը Տավուշում , մինչև վերադասավորվեցին՝ եղավ մեծ պատերազմը : Ի դեպ որպես մի քիչ ծանոթ մարդ , եթե անգամ ցուցակ էլ ներկայացրել է , ապա էդ գումարը Ջանջուղազյանի ձեռքից պոկելը մի տարի կտևի ու հետն էլ հազար «սրբի» դուռ պետք է ընկնես...
վստահ եմ՝ չի էլ տրամադրվել հուլիսյանից հետո , երբ կարելի էր հասկանալ որտե՞ղ է խորշերը...
Առավոտ կանուխ մամուլը քրքրելուց հետո թեթև ակնարկ...
Մեր պատերազմը չի ավարտվել , բայց բանակի կազմաքանդումը վերջնական փուլի եք մղում ...
Չեմ ասում , որ բանակը գործ ունի քաղաքականության մեջ , բայց ցավոք քաղաքականությունը վաղուց է տարվել բանակ ու չի էլ հանվել , մեղավորը տանողը և այնտեղից չհանողն է , թե՞ օգտվողը...
Հարցեր են , որոնք պատասխան չեն ակնկալում , այլ մտածել ...
Պատճառն անտեսող և հետևանք գնահատող մարդի՛կ , հիմա շրջահայացություն է պետք:
Բարի առավոտ...»
 

 

Լրահոս

Դիտել ավելին