Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

«Զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը». ԱՄՆ Պետդեպ

26 Փետրվար, 2021 10:50
«Զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը». ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտը զսպվածության կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին և կարծում է, որ զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել սրման, ինչպես նաև խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքը, որ պետության զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին