Կարևոր իրադարձություններ

Պարտքը մի օր պետք է վերադարձնենք. «Հայաստանի Հանրապետություն»

26 Փետրվար, 2021 09:45
Պարտքը մի օր պետք է վերադարձնենք. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

««...Հա՛յ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե չգիտակցես այն մահվան սեւ երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովըրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, եւ իրավունք մի՛ ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի՛ ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն եւ ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր եւ կգգվեր»,- 1918 թվականին այս մարտակոչով հայ ժողովրդին էր դիմել Զորավար Անդրանիկը։ Երեկ լրացավ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 156-ամյակը։

Մեծ զորավարի խոսքերը ցավալիորեն արդիական են նաեւ մեր օրերում։ Պատմական տարբեր փուլերում մենք ստիպված ենք եղել դիմագրավել այնպիսի մարտահրավերների, որոնց հետեւանքները միշտ չէ, որ բարեհաջող են եղել։ Մեր անմիաբանության համար վճարել ենք չափազանց ծանր գին՝ մարդկային, տարածքային կորուստներ, սակայն բոլոր ժամանակներում եւ այսօր, առավել եւս, ծնկած վիճակից մեզ կարող են հանել հավատը ապագայի հանդեպ եւ հանուն այդ ապագայի գործելու աննահանջ պատրաստակամությունն ու կամքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին