Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ստեղծվում է անտառային պետական ծառայություն. «Հայաստանի Հանրապետություն»

26 Փետրվար, 2021 09:20
Հայաստանում ստեղծվում է անտառային պետական ծառայություն. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Հայաստանը միացել է գլոբալ կլիմայական փոփոխություններին հարմարվելու համամարդկային միջոցառումներին եւ մթնոլորտ CO2-ի արտանետումները կրճատելու նպատակով հայտարարել հավակնոտ ծրագրի մասին: Հայկական կողմը պարտավորվել է մինչեւ 2050 թվականն իր անտառային ծածկույթը կրկնապատկել՝ ներկայում անտառապատ համարվող մոտ 12 տոկոս տարածքը հասցնելով 25 տոկոսի: Սակայն գաղտնիք չէ, որ  ներկայում հանրապետությունում առկա անտառներն էլ լուրջ մարդածին բացասական ազդեցության ներքո են: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում եւ հարակից մի քանի օրենքների փաթեթներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով ձեւավորվում է Անտառային ծառայություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին