Կարևոր իրադարձություններ

Թեժ ընտրություններ՝ սեպտեմբերին. «Ժամանակ»

26 Փետրվար, 2021 09:04
Թեժ ընտրություններ՝ սեպտեմբերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներ Գյումրիում և Վանաձորում: Այս քաղաքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որոնց արդյունքում էլ ընտրվելու են քաղաքապետերը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ընտրություններին, բայց չի հստակեցրել, թե որ կուսակցության ցուցակով, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի որոշել, թե ում թեկնածությունը կպաշտպանի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին