Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում

25 Փետրվար, 2021 23:41
Հրդեհ է բռնկվել Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում

Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին