Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

25 Փետրվար, 2021 22:54
ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ը մտահոգ է Հայաստանում զարգացող իրադարձություններով, և կողմերին կոչ է անում պահպանել զսպվածություն և քաղաքական հակասությունները լուծել երկխոսության միջոցով, : Ակս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Անչափ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն: Մենք զսպվածության կոչ ենք անում, նաև կոչ ենք անում երկխոսություն` լարվածությունը թուլացնելու և քաղաքական հակասությունները լուծելու համար», – նշել է Դուժարիկը:

Նրա խոսքով՝ դա պետք է արվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի լիակատար հարգանքի սահմաններում:

Լրահոս

Դիտել ավելին