Կարևոր իրադարձություններ

Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը․ ինչի՞ համար, ո՞ւմ դեմ․ Ալիևը վրդովվել է

25 Փետրվար, 2021 21:33
Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը․ ինչի՞ համար, ո՞ւմ դեմ․ Ալիևը վրդովվել է

Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Մի քանի օր առաջ լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները կրկին ցանկանում են վերակենդանացնել, արդիականացնել Հայաստանի բանակը։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ։ Պատերազմն ավարտվել է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա բռունցք կտեսնի։ Թող մեր համբերությունը չչարաշահեն։ Մենք երբեք թույլ չենք տա, որ մեզ համար ինչ-որ սպառնալիք առաջանա, կամ որ ազատագրված հողեր վերադարձած մեր քաղաքացիները որևէ վտանգ զգան»,- ասել է Ալիևը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին