Կարևոր իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին արված հայտարարությունը ներկայացվել է որպես այսօր արված հայտարարություն. խոսնակ

25 Փետրվար, 2021 21:09
Հեղինակ՝ Արման Մուսինյան
 Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին արված հայտարարությունը ներկայացվել է որպես այսօր արված հայտարարություն. խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունը՝ այն ներկայացնելով, որպես այսօր արված հայտարարություն:

Լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագիտական անփութություն կամ անպարկեշտություն:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, ապա ներկայիս գերլարված իրավիճակում այն ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը»:

Լրահոս

Դիտել ավելին