Կարևոր իրադարձություններ

Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել․ ՌԴ ՊՆ

25 Փետրվար, 2021 20:00
Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել․ ՌԴ ՊՆ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է РИА Новости գործակալությունը։ 

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:

«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին