Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

25 Փետրվար, 2021 19:43
Եվրամիությունը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ անում բոլոր կողմերին պահպանել զսպվածություն ու հանդարտություն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունում, գորւմ է Shantnews-ը։

«Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակին: Իրադարձությունների բոլոր մասնակիցներին կոչ եմ անում դրսևորել հանգստություն և խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի»,- ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ում ընդգծել են, որ քաղաքական բոլոր տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական երկխոսության  ճանապարհով:

«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետ արձագանքել մարտահրավերներին»,-ասված է հայտարարության տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին