Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը պատրաստվում է ամբողջ գիշեր փակ պահել Բաղրամյան պողոտան

25 Փետրվար, 2021 18:49
Ընդդիմությունը պատրաստվում է ամբողջ գիշեր փակ պահել Բաղրամյան պողոտան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ազատության հրապարակից շարժվել են Ազգային շենքի մոտ, որտեղ փակել են Բաղրամյան պողոտան:

«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- հայտարարել է Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:   

Возможно, это изображение (1 человек, автомобиль и дорога)

 
 

Լրահոս

Դիտել ավելին