Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. Նիկոլ Փաշինյան

25 Փետրվար, 2021 18:35
Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. Նիկոլ Փաշինյան

Թավիշին վերջ դնել՝ նշանակում է օրինականության լիարժեք հաստատում, ժողովուրդը այսօր հավաքվել է՝ հստակ իմանալով, որ պարտության պատճառը՝ բանակը և ժողովրդին թալանածներն են: Հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի ու հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության վրա: Ուրեմն՝ վե՛րջ թավիշին: Նախ՝ մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, բանակն էլ՝ մեր, երկրորդը՝ ժողովուրդը գիտի, թե մենք ինչո՛ւ ենք պարտվել:

Ժողովուրդն էսօր մի ակնկալիք ունի: Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել: Ուրեմն՝ այսօրվանից վե՛րջ թավիշին: Ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ ու հնարավորություն չունեն»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Դիտել ավելին