Կարևոր իրադարձություններ

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով Ազգային Ժողովի խորհրդի նիստը չի կայացել

25 Փետրվար, 2021 18:28
Արտահերթ նիստ հրավիրելու հարցով Ազգային Ժողովի խորհրդի նիստը չի կայացել

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 17.30-ին, չի կայացել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  

Նշենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով:  

ԱԺ խորհրդի նիստի չկայացումը նշանակում է, որ տեղի չի ունենա նաև ԱԺ արտահերթ նիստը: 

 

Լրահոս

Դիտել ավելին