Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը պետք է անհապաղ գումարի արտահերթ նիստ․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

25 Փետրվար, 2021 14:18
Ազգային ժողովը պետք է անհապաղ գումարի արտահերթ նիստ․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը` երկրի զինված ուժերին, ուժային բոլոր կառույցներին կոչ է անում գործել բացառապես սահմանադրականության և օրինականության շրջանակներում։
Սահմանադրությամբ չնախատեսված որևէ քայլ և գործողություն համարում ենք ոտնձգություն ընդդեմ Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և պետականության։
 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես պետության գլուխ, ստեղծված իրավիճակը բացառապես սահմանադրականության և օրինականության հուն տեղափոխելու և գործընթացներն անցնցում հանգուցալուծելու համար պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր կողմերի միջև և նրանց հետ քաղաքական խորհրդակցություններ։
Ազգային ժողովը պետք է անհապաղ գումարի արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու բացառապես քաղաքական եղանակները և հանդես գա իրավիճակը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարությամբ։
Մեր երկրի առջև արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են որպեսզի քաղաքական ուժերը իրենց պատասխանատվության բարձր գիտակցմամբ ստանձնեն Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրության պաշտպանության դերը։ Քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարել բացառապես օրինականության և սահմանադրականության ճանապարհով։
 
Մեր ժողովուրդը պետք է զինվի իմաստնությամբ և ստանձնի մեր պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության սրբազան առաքելությունը։
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ

Լրահոս

Դիտել ավելին