Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ

25 Փետրվար, 2021 11:08
Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանի ամբարտակը անցել է  Ադրբեջանի վերահսկողության տակ:

էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը:

Լրահոս

Դիտել ավելին