Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք

25 Փետրվար, 2021 10:49
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք

Փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ն` առողջացած, 3179-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է:

 

Լրահոս

Դիտել ավելին