Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում մեքենան բախվել է գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին․ կա զոհ

25 Փետրվար, 2021 09:43
Արշակունյաց պողոտայում մեքենան բախվել է գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին․ կա զոհ

Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին