Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում լսարանային դասերը վերսկսելու նպատակը՝ քաղաքական. «Ժամանակ»

25 Փետրվար, 2021 09:34
ԵՊՀ-ում լսարանային դասերը վերսկսելու նպատակը՝ քաղաքական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԵՊՀ միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետները որոշում են կայացրել մարտի 9-ից ամբողջությամբ վերսկսել լսարանային դասերը։

Ուսանողները ուրախ են, որ վերջապես վերադառնալու են նորմալ լսարանային դասապրոցեսի, բայց այս որոշման հետ կապված տարօրինակություններ են տեսնում։ Ուսանողների տպավորությամբ՝ որոշումը կայացվել է շատ արագ, իսկ դրա հիմքում զուտ քաղաքական նպատակներ են։

«Երկրում քաղաքական գործընթացներ են ընթանում, որտեղ համալսարանը կարող է ապահովել ուսանողության առնվազն քանակական պատկեր, որը «շատ ցանկալի կլինի»։ Եթե այդպես է, ապա համալսարանական ղեկավարությունը թքած ունի իր իսկ դասախոսների կամ, առավել ևս, ուսանողների առողջության վրա և խոր մոլորության մեջ է՝ շեղված Մայր բուհի կարևորագույն գործառույթից»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողները պատմեցին, որ որոշ ֆակուլտետների դեկաններ չեն համբերել մինչև լուսաբաց և կեսգիշերին արդեն ուսանողներին տեղեկացրել են դասապրոցեսի վերսկսման մասին, ինչը ևս կասկածներ է առաջացրել ուսանողների մեջ։ Որոշ դեկանների գերշտապողականությունը թերևս հենց այս ակցիայով է պայմանավորված եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին