Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը

24 Փետրվար, 2021 21:15
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում փետրվարի 23-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստուգվել են զինծառայողների պարտականությունների իմացությունն ու գործողությունները տագնապի դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հենակետերի կահավորվածությունն ու կեցության պայմանները:

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

 

Լրահոս

Դիտել ավելին