Կարևոր իրադարձություններ

ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը

24 Փետրվար, 2021 19:37
ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը

Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելեձեին: Այս մասին հայտնում են ՍԴ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի Սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ:

Դեսպան Սագանելեձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:

Լրահոս

Դիտել ավելին