Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

24 Փետրվար, 2021 18:20
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Վարելու իրավունք չունեցող անձանց վերստին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում»։

 

Լրահոս

Դիտել ավելին