Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը առանցքային է համարել գերիների անհապաղ վերադարձը (տեսանյութ)

24 Փետրվար, 2021 17:41
Արմեն Սարգսյանը առանցքային է համարել գերիների անհապաղ վերադարձը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ առանցքային համարելով Ադրբեջանում պահվող՝ հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց շուտափույթ և անհապաղ վերադարձին, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերելուն և հայկական կողմին հանձնելուն առնչվող հարցերը:

Խոսելով հետպատերազմական շրջանում ի հայտ եկած նոր մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգության հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով ապագա համագործակցության հնարավորություններին և արդյունավետ փոխգործակցություն ակնկալելով:

Լրահոս

Դիտել ավելին