Կարևոր իրադարձություններ

Ալրաղացի Լյովիկը հեգնեց դատավորին. «Իտալացի եմ»

24 Փետրվար, 2021 16:03
Ալրաղացի Լյովիկը հեգնեց դատավորին. «Իտալացի եմ»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում դատարանը ցանկացավ ճշտել ամբաստանյալների ինքնությունը: Դատարանի այն հարցին, թե արդյոք ազգությամբ հայ է, Լևոն Սարգսյանը պատասխանեց՝ ազգությամբ՝ իտալացի: Դատարանը խնդրեց, որ Սարգսյանը դատավորի հարցին պատասխանի առանց հեգնանքի: Սարգսյանն ասաց, որ, այո, հայ է, ամուսնացած է, և իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա:

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է տարիներ առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու և կազմակերպելու համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին