Կարևոր իրադարձություններ

Բարեկարգվում է «Սիրո և հավատի» զբոսայգին

24 Փետրվար, 2021 15:39
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Բարեկարգվում է «Սիրո և հավատի» զբոսայգին

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»
ՀՈԱԿ-ը բարեկարգում է «Սիրո և հավատի» զբոսայգին։
 
Զբոսայգին գտնվում է շոգ կլիմայական պայմաններում։ Ստվեր առաջացնող ծառատեսակները քիչ են, օդի սանիտար համարվող փշատերև ծառեր առհասարակ չկան։ Առկա են միայն պտղատու ծառեր։ Զբոսայգում ոռոգման համակարգը թույլ կտա իրականացնել գրագետ կանաչապատում։
 
ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն
Kristina Karen Vardanyan
-ն ասում է․ «Հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքին, կանաչապատում իրականացնում ենք ոռոգման համակարգ ունեցող հատվածներում, որ արդյունք լինի»։
Աշխատանքային առաջին փուլում իրականացվել է տարածքում աճող բույսերի չափագրում և վիճակի գնահատում։
Այսպիսով՝ մասնագիտական խումբը որոշել է․
պուրակի տարածքում տնկել փշատերև ծառեր,
ավելացնել Արևելյան սոսիների թիվը, որոնք խաղահրապարակների մոտ ստվերային ծածկ կառաջացնեն,
կազմակերպել պտղատու ծառերի ճիշտ խնամք,
ավելացնել դեկորատիվ ծառերի քանակը։
«Սիրո և հավատի» զբոսայգին գտնվում է երկու հանրակրթական դպրոցների միջև, այն միշտ մարդաշատ է։ Այդ պատճառով էլ պուրակի բարեկարգումը ՀՈԱԿ-ի առաջնային անելիքների ցանկում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին