Կարևոր իրադարձություններ

Վարուժան Ավետիսյանին 7 տարի ազատազրկում, Սմբատ Բարսեղյանին՝ 25 տարի. հրապարակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը

24 Փետրվար, 2021 12:45
Վարուժան Ավետիսյանին 7 տարի ազատազրկում, Սմբատ Բարսեղյանին՝ 25 տարի. հրապարակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը: 

Դատարանը վճռեց` Արայիկ Խանդոյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ անձի մահվան հիմքով: Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 8 ամիս ժամկետով:Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 4 ամիս ժամկետով:   Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով: Էդուարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով:  Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով: Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով: Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:  Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 25 տարի ժամկետով: Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 4 տարի 11 ամիս ժամկետով: Բիլյանի նկատմամբ կալանավորումը վերացվեց՝ այն փոխարինվելով ստորագրությամբ չհեռանալու մասին: 

Դատավճիռները ուժի մեջ կմտնեն 1 ամիս անց, եթե դրանք չբողոքարկվեն վերաքննիչ դատարան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին