Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 23-24-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք

24 Փետրվար, 2021 12:25
Փետրվարի 23-24-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

 

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության` 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ուսումնասիրության տվյալները հրապարակելու, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին