Կարևոր իրադարձություններ

Արցախյան հակամարտության լուծված չլինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը. «Հայաստանի Հանրապետություն»

24 Փետրվար, 2021 09:52
Արցախյան հակամարտության լուծված չլինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 29 տարի շարունակ տարվող՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այսօր վերականգնված չէ, իսկ Արցախի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված։ Ադրբեջանի կողմից ոտնահարվել են հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրած հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Միանշանակ է, որ երկարատեւ խաղաղության ապահովման համար հակամարտության կարգավորման հիմքում պետք է դրվի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը։

Նկատենք, որ Արցախյան հակամարտության լուծված չլինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Հակամարտության լուծված չլինելու մասին է վկայում Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական վերազինումը, նաեւ ագրեսիվ հռետորաբանությունը պաշտոնական մակարդակով։ «Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,- նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին