Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ նախագահն ընդդեմ Ջհանգիրյանի. ով է նախաձեռնել Ջհանգիրյանի դեմ սկսված դատական պրոցեսը. «Ժամանակ»

24 Փետրվար, 2021 08:55
ԲԴԽ նախագահն ընդդեմ Ջհանգիրյանի. ով է նախաձեռնել Ջհանգիրյանի դեմ սկսված դատական պրոցեսը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Փաստաբան Լուսինե Հակոբյանը կարծում է, որ ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված դատական պրոցեսը իրականացվում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախաձեռնությամբ:

Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները ԲԴԽ անդամի պաշտոնում, հիմնավորելով, որ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել օրենքի խախտմամբ՝ նա 65 տարեկան է: Մինչդեռ այդ պահանջը չի վերաբերում գիտնական իրավաբաններին:

Լուսինե Հակոբյանը պնդում է, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին և դատարան դիմած դատավոր Կարինե Պետրոսյանին տեսել է երևանյան սրճարաններից մեկում, և կարծում է, որ այդ հանդիպումը անմիջական կապ ունի Պետրոսյանի ներկայացրած դիմումի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին