Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ․ «Ժողովուրդ»

24 Փետրվար, 2021 08:16
Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչեւ այս երբեւէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։ Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ կառավարության անպատասխանատվության հետեւանքով է, որ ինքը մինչեւ այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները եւ այլն:

Ըստ Մարությանի՝ ինքը երբ դիմել է կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։ Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երեւանի ավագանու հերթական նիստը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթիի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին