Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր․ Նիկոլ Փաշինյան

23 Փետրվար, 2021 23:23
Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցածը զանգվածային անկարգությո՞ւն էր, թե՞ հեղաշրջման փորձ՝ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք են ներգրավված եղել և այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր:

«Այդ գործի քննությունը շարունակվում է, և տասնյակ մարդիկ փախուստի մեջ են, փնտրվում են իրավապահ մարմինների կողմից: Այն, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք ներգրավված են եղել, և եթե վերլուծենք, նույնիսկ այսօր նրանց կողմից կիրառվող հռետորաբանությունը և այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր: Եվ դրա նպատակը, թերևս, ոչ միայն ուղղակի իշխանության հարցը լուծելն էր, այլև ամենատարբեր ճշմարտություններ Ղարաբաղի հարցի շուրջ հավերժորեն ոչնչացնելը: Իսկ այդ ճշմարտությունները կան, իհարկե, պետական գաղտնիքի ձևով, բայց դրանք կան և չի հաջողվի ոչնչացնել դրանք»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին