Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    640
    652

  • RUB

    7,09
    7,31

Կարևոր իրադարձություններ

Երևանում 42–ամյա վարորդը Hyundai Sonata–ով «Պռոսպեկտի շուկա»-ի մոտ մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

23 Փետրվար, 2021 23:09
Երևանում 42–ամյա վարորդը Hyundai Sonata–ով «Պռոսպեկտի շուկա»-ի մոտ մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 23-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում  Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արա Քարհանյանը  իր վարած  Hyundai Sonata մակնիշի  ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ  շուկայի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում նախ բուժօգնություն են ցուցաբերել  5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ,  հավանաբար, վերջիններս վրաերթի են ենթարկվել: Բարեբախտաբար, կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կրպակը կրել է նյութական մեծ վնաս՝ կոտրվել են ապակիները, թափվել ու վնասվել է գույքն ու մեծ թվով ծաղիկներ:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին