Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Կաշառք պահանջած համայքնային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն (տեսանյութ)

23 Փետրվար, 2021 20:15
Կաշառք պահանջած համայքնային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն (տեսանյութ)

Փետրվարի 22-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ՔՈԳ վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Լրահոս

Դիտել ավելին