Կարևոր իրադարձություններ

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է (լուսանկարներ)

23 Փետրվար, 2021 20:06
Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է (լուսանկարներ)

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք:

Վերջերս Հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:

Այս ամենն իրականություն է դարձել Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների շնորհիվ:

Возможно, это изображение (один или несколько человек, обувь и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек, обувь и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (1 человек и в помещении)

 

Լրահոս

Դիտել ավելին