Կարևոր իրադարձություններ

Հայաստանի դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքենք. Չավուշօղլու

23 Փետրվար, 2021 19:40
Հայաստանի դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքենք. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Արցախի հարցով վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Լրագրողի հարցին, թե արդյոք համագործակցության ծրագիր կարող է լինել Լեռնային  Ղարաբաղի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, Չավուշօղլուն ասել է.

«Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»,-ասել է նա:

Չավուշօղլուն, հերթական անգամ հիշեցնելով Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, հայտնել է, որ Թուրքիան աջակցելու է  նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի վերակառուցման, խաղաղության և բարօրության համար: Նաև տեղեկացրել է, որ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ ու եռակողմ հանդիպումների ընթացքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին