Կարևոր իրադարձություններ

Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել. փետրվարի 24-ը պատմության մեջ

24 Փետրվար, 2021 23:06
Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել. փետրվարի 24-ը պատմության մեջ

1866թ․ փետրվարի 24-ին ծնվել է հռչակավոր ռուս ֆիզիկոս Պյոտր Լեբեդևը։

1932թ․ փետրվարի 24-ին ծնվել է ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը։

1955թ․ փետրվարի 24-ին ծնվել է Apple ընկերության հիմնադիր, ամերիկացի ճարտարագետ, գործարար Սթիվ Ջոբսը։

1966թ․ փետրվարի 24-ին ծնվել է  ամերիկացի պրոդյուսեր, ռեժիսոր, «Տիտանիկ» ֆիլմի դերասան Բիլի Զեյնը։

1965թ․ փետրվարի 24-ին ծնվել է ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դեյվիսը։

1977թ․ փետրվարի 24-ին ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը։

1852թ․ փետրվարի 24-ին գրող Նիկոլայ Գոգոլն այրել է իր «Մահացած հոգիներ» պոեմի երկրորդ հատորը։

2013թ․ փետրվարի 24-ին տեղի է ունեցել Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին