Կարևոր իրադարձություններ

ՀՀ ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան

23 Փետրվար, 2021 13:11
ՀՀ ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է:

«Կարող եմ նույնիսկ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ղեկավար այսպիսի բարձր վարկանիշ չի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում, ինչքան որ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը: Թերևս կարելի է 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած վարկանիշի հետ համեմատել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա նաև անդրադարջավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, թե «պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի»: 

«Ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր, պատգամավորներին, ոստիկաններին օր ու արև չտալու կոչեր են հնչում: Այս ամեն ինչի հիմքը նախևառաջ լուսաբանեք: Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի ասածին, ես կարծում եմ, որ, օրինակ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործողությունները, որ ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից, կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, Կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար, չգիտես թե ինչու որևէ մեկը չի խոսում առկա բռնության մասին»,- ասաց Սիմոնյանը։ 

Փոխնախագահը հավելելեց, որ իշխանությունը պետք է գործի օրենքի սահմաններում, ինչպես եղել է հեղափոխությունից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին