Կարևոր իրադարձություններ

Քաղավիացիայի կոմիտեն՝ Boeing 737 տիպի օդանավի առևանգման լուրերի մասին

23 Փետրվար, 2021 13:18
Քաղավիացիայի կոմիտեն՝ Boeing 737 տիպի օդանավի առևանգման լուրերի մասին
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
 
«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
 
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշում են Կոմիտեից։
 

Լրահոս

Դիտել ավելին