Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով միջազգային ճնշումը. Արա Այվազյան

23 Փետրվար, 2021 13:01
Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով միջազգային ճնշումը. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև միջազգային գործընկերներն ամեն ինչ անում են՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից և վերադարձնել հայ ռազմագերիներին։

Այվազյանը նշեց, որ  ռազմագերիների հարցը ՀՀ իշխանությունների առաջնային ուշադրության ներքո է՝ օրը 24 ժամ:

«Միջգերատեսչական մեր հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով, եթե նկատել եք միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես և ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում են գլխացավանք Ադրբեջանի համար: Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»,-հավելեց Այվազյանը։ 

ԱԳ նախարարը հորդորեց զինվել համբերությամբ և լավատես լինել։

 

Լրահոս

Դիտել ավելին