Կարևոր իրադարձություններ

Ստիպողաբար. Պարգևավճար՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու դիմաց. «Ժամանակ»

23 Փետրվար, 2021 09:48
Ստիպողաբար. Պարգևավճար՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերեր Գուրգեն և Ալիկ Զաքարյանները ստիպել են ընկերության աշխատողներին մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

Աշխատողները մեզ պատմեցին, որ ստիպելուց բացի, ընկերության սեփականատերերը, որոնք այս պահին էլ անցնում են տարբեր քրեական գործերով, աշխատողներին խոստացել են նաև, որ հանրահավաքի օրվա համար նրանք բացակա չեն ստանա։ Ավելին` այդ օրվա համար խոստացվել են նաև պարգևավճարներ։

Հիշեցնենք, սակայն, անցած տարի, երբ աշխատողները մեկ օրով գործադուլ էին իրականացրել, որը իրենց իրավունքն է, նրանցից մեծ մասին աշխատանքի չներկայանալու հիմնավորմամբ հեռացրել էին աշխատանքից։ Այդ աշխատողները ներկայումս դատարանում վիճարկում են իրենց աշխատանքից ազատելու որոշումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին