Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

«GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը լավ հնարավորություն է. «Հայաստանի Հանրապետություն»

23 Փետրվար, 2021 09:40
«GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը լավ հնարավորություն է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. 

«Հայաստանը, ՀՆԱ մեկ շնչի հաշվով, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, դասակարգվել է միջինից բարձր եկամտային տնտեսություն ունեցող երկիր։ Ըստ այդմ, տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո մեր երկիրն այլեւս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման մաքսային արտոնությունների համակարգից։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Ի՞նչ է ենթադրում անցումային շրջան ասվածը, ինչի՞ց ելնելով է ՀԲ-ն մեզ համարել միջինից բարձր եկամտային տնտեսություն ունեցող երկիր եւ, ի վերջո, ի՞նչ է ենթադրում այդ համակարգից օգտվել չկարողանալը մեր երկրի համար։

Այս հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ին տալուց առաջ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը նախ խոսեց այն մասին, թե ինչ օգուտ է տվել մեզ GSP+ համակարգը։ Ըստ նրա, 2008 թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական Հանձնաժողովին եւ  2009 թ. հունվարի 1-ից  մեր երկիրն  օգտվում է կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգից» (GSP+): «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան  6200 ապրանքատեսակ արտահանել ԵՄ 28 երկրների միասնական շուկա՝ շուրջ 500 միլիոն սպառողներով, զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Այժմ Հայաստանը «GSP+»-ն օգտագործում է հետեւյալ ոլորտներում. մետաղներ եւ հանքանյութեր՝ 80 տոկոս, տեքստիլ՝ 17 տոկոս, խեցգետիններ, հյութեր, մուրաբաներ եւ այլ մշակված սնունդ՝ 1.5 տոկոս, ծխախոտ՝ 0.8 տոկոս, ժամացույցներ՝ 0.4 տոկոս:

Հարց է ծագում. 2020 թ. վերջնական տվյալները հրապարակելուց առաջ Համաշխարհային բանկն այն կարծիքին կլինի, որ համավարակից ու պատերազմից հետո Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկի՞ր է...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին