«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 20-ին ի վերջո կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հրավիրված հուժկու հանրահավաքը, որի ձեւն ու բովանդակությունը տեւական ժամանակ թեժ քննարկվում էր: Ընդդիմությունը պնդում է, որ հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, իսկ իշխանությունն էլ դժկամորեն պնդում է՝ 12 հազար, եւ եւս 800 անձ ծածկերի տակ են եղել: Ամեն դեպքում, նույնիսկ վատ եղանակի պայմաններում, ցրտին եթե անգամ 12 հազար անձ է մասնակցել հանրահավաքին, ապա դա արդեն ազդակ է, ուրեմն պահանջ կա, ու այն որեւէ կերպ պետք է լսելի դառնա:
Այսինքն՝ կրթական այս միջավայրի պայմաններում միտինգային լոզունգներով անհնարին է հասնել հաջողությունների: Իսկ ո՞րն էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը. Փաշինյանը գնաց, քայլեց ու այդ ընթացքում բակ-բակ, տուն-տուն հասցրեց իր մեսիջները, որոնք մարդկանց համար հոգեհարազատ էին, ու իրենք այդ վճռականությունն արդեն տեսան Ռադիոտան դուռը կոտրելուց, ոստիկանության հետ համառ պայքարուց եւ այլն։ Իսկ այս ընդդիմությունը վերեւից է խոսում ժողովրդի հետ, ոչ թե հավասարը հավասարի պես, ինչի համար էլ հաջողության չեն հասնում:
Երբ իրենք կփոխեն իրենց մարտավարությունը, աշխատելաոճը, հայտարարությունները, կասեն, որ նախ իրենք են սխալվել, ներողություն կխնդրեն, ամեն մարդ էլ սխալվելու իրավունք ունի։ Հիմա հանրությանը մեղադրելով՝ իրենք հաջողության չեն կարողանալու հասնել:
Հետեւաբար հարց է առաջանում՝ մի՞թե հանրությունը չի հասկանում, որ մենք մեր հայրենիքն ենք կորցրել, հիմա քաղաքականապես ուրիշ իրավիճակ է, նախկինի ու ներկայի թեմա է՛լ չկա»։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։