Կարևոր իրադարձություններ

Հակածխախոտային պայքարի անկեղծության չափանիշը. չծխել և չհիվանդանա՞լ, թե՞ նպաստել հարկային եկամուտների գոյացմանը. «Ժամանակ»

20 Փետրվար, 2021 09:29
Հակածխախոտային պայքարի անկեղծության չափանիշը. չծխել և չհիվանդանա՞լ, թե՞ նպաստել հարկային եկամուտների գոյացմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարության» նախագիծը:

Այսպիսի նախագծերի ընդունումը խիստ տարակուսանք է առաջացնում դրանց անկեղծության հարցում, որովհետև մի կողմից կառավարությունը, կարծես թե, պայքարում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դեմ, մյուս կողմից՝ իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկում են թուլացնել հակածխախոտային պայքարի որոշ միջոցառումներ՝ ներկայացնելով ինչ-որ տնտեսական հիմնավորումներ: Հիմա ո՞ւմ անկեղծությանը հավատալ՝ ի վերջո իշխանությունը պայքարում է, որ մարդիկ չծխեն և չհիվանդանա՞ն, թե՞ իշխանությունը ուզում է, որ մարդիկ ծխեն, և դրա հետևանքով ինչ-որ մարդկանց բիզնեսը ծաղկի ու հարկային եկամուտներ գոյանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին